
Հյուսիսային պողոտա 5
Սիռովարնյա ԵՐԵւԱՆ
Հյուսիսային պողոտա 5
Daily: 09:30—23:59
Ռեստորանի դիմաց կա անվճար ավտոկայանատեղի.
Արկադի Նովիկովի հանրահայտ Սիռովարնյա ռեստորանը կարճ ժամանակ է, ինչ գործում է Երևանում, բայց միանգամից հասցրեց սիրվել հայերի կողմից. Լավագույն խոհարարների ստեղծած նուրբ ու չմոռացվող համերը, կրակով պատրաստվող իտալական անկրկնելի պիցցան ու քաղցրասերների թուլությունը դարձած դեսերտները առաջին իսկ հանդիպումից գերեցին տեղացիների սրտերը՝ Սիռովարնյան դարձնելով ժամանցի և համեղ ուտելու սիրահարների համար անփոխարինելի ընտրություն: Ռեստորանը գտնվում է Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտա թաղամասում, որն ինչպես հայաստանցիների, այնպես էլ հազարավոր զբոսաշրջիկների մշտական ուշադրության կենտորնում է։ Ռեստորանը երկհարկանի է, առաջին հարկում գործում է 14 սեղան, երկրորդում՝ 15 սեղան, իսկ կանաչապատ վերանդայում ՝ 16 սեղան։ Ընդհանուր ռեստորանը կարող է հյուրընկալել մինչև 160 հյուր։
Շեֆ-խոհարար
Մարտին Հովակիմյան
Սիռովարնյայի շեֆ-խոհարար Մարտինն աշխատանքային երեք կարևոր սկզբունք է առանձնացնում․
•սիրել աշխատանքդ, թիմիդ ու մարդկանց, ում համար պատրաստում ես,
•խոհանոցում անփոփոխ պահել վարակիչ ժպիտն ու հանգստությունը,
•բոլոր ուտեստներն այնքան համեղ պատրաստել, որ այդպես էլ չհասկանաս, թե Սիռովարնյայի որ ուտեստն է գլխավորում քո ֆավորիտ համերի շարքը:
Ի դեպ, 2-րդ մասնագիտությամբ Մարտինը նկարիչ է, բայց կարողանում է խոհարարությունն ու նկարչությունը որպես արվեստի 2 տեսակ Սիռովարնյայի խոհանոցում հեշտությամբ համատեղել:


Ամրագրել սեղան
Ընտրեք ժամը և ամսաթիվը, որպեսզի ամենակարևոր պահին վստահ լինեք Ձեր սիրելի ռեստորանում տեղ ունենալու հարցում
The website uses cookies to provide you with a better experience. By continuing to browse the site, you agree to the storage and processing of these cookies. If you have any concerns about the processing of your personal information, you can disable cookies in your browser's settings.User Agreement