
Հյուսիսային պողոտա 5
Սիռովարնյա ԵՐԵւԱՆ
Հյուսիսային պողոտա 5
Ամեն օր՝: 09:30—23:59
Ռեստորանի դիմաց կա անվճար ավտոկայանատեղի.
Արկադի Նովիկովի հանրահայտ Սիռովարնյա ռեստորանը կարճ ժամանակ է, ինչ գործում է Երևանում, բայց միանգամից հասցրեց սիրվել հայերի կողմից. Լավագույն խոհարարների ստեղծած նուրբ ու չմոռացվող համերը, կրակով պատրաստվող իտալական անկրկնելի պիցցան ու քաղցրասերների թուլությունը դարձած դեսերտները առաջին իսկ հանդիպումից գերեցին տեղացիների սրտերը՝ Սիռովարնյան դարձնելով ժամանցի և համեղ ուտելու սիրահարների համար անփոխարինելի ընտրություն: Ռեստորանը գտնվում է Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտա թաղամասում, որն ինչպես հայաստանցիների, այնպես էլ հազարավոր զբոսաշրջիկների մշտական ուշադրության կենտորնում է։ Ռեստորանը երկհարկանի է, առաջին հարկում գործում է 14 սեղան, երկրորդում՝ 15 սեղան, իսկ կանաչապատ վերանդայում ՝ 16 սեղան։ Ընդհանուր ռեստորանը կարող է հյուրընկալել մինչև 160 հյուր։
Շեֆ-խոհարար
Տիգրան Գրիգորյան
Սիռովարնյայի շեֆ-խոհարար Տիգրանը աշխատանքային երեք կարևոր սկզբունք է առանձնացնում․
Խոհանոցն ինձ համար պարզապես աշխատանք չէ․ այն պատասխանատվություն է, կարգապահություն և ամենօրյա նվիրում։
Ես հավատում եմ, որ լավ խոհանոցը սկսվում է կազմակերպված աշխատանքից, մաքրությունից և մանրուքների նկատմամբ ուշադրությունից։
Կարծում եմ՝իրական համը ծնվում է որակյալ մթերքից, ուժեղ և առողջ թիմից ու այն սիրուց, որը դրված է ուտեստի պատրաստման հիմքում։ Յուրաքանչյուր ուտեստ պետք է ունենա իր բնավորությունը, բույրը, համն ու էներգիան։
Ինձ համար ամենակարևորը հյուրին փոխանցել ոչ միայն համ, այլ նաև ջերմություն, վստահություն և զգացողություն, որ նա միշտ սպասված է։


Ամրագրել սեղան
Ընտրեք ժամը և ամսաթիվը, որպեսզի ամենակարևոր պահին վստահ լինեք Ձեր սիրելի ռեստորանում տեղ ունենալու հարցում
Сайт использует файлы cookie, продолжая пользоваться сайтом, вы даете согласие на их хранение и обработку. В случае несогласия с обработкой ваших персональных данных вы можете отключить сохранение cookies в настройках вашего браузера.Пользовательское соглашение