
Վազգեն Սարգսյան 2
Սիռովարնյա Երևան Հանրապետության հրապարակ
Վազգեն Սարգսյան 2
Daily: 08:00—23:59
Քաղաքի ամենահանգիստ վայրը հենց Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող երկրորդ Սիռովարնյան է, որ իտալական գյուղական խոհանոցի սիրահարների համար երկրորդ տուն է դարձել։ Եթե նախընտրում եք հանդիպումներն անցկացնել Երևանի սրտում, բայց անաղմուկ ու խաղաղ միջավայրում, ուրեմն սպասում ենք ձեզ Վազգեն Սարգսյան 2 հասցեում։ Ռեստորանն ունի առանձնասենյակ՝ նախատեսված 20 հյուրի համար, ընդհանուր սրաh նախատեսված 128 հյուրի համար և բացօթյա վերանդա՝ 56 հյուրի համար։ Ընդհանուր ռեստորանը կարող է հյուրընկալել մինչև 204 հյուր։
ՇԵՖ-ԽՈՀԱՐԱՐ
Սուսաննա Մանջիկյան
Սիռովարնյայի շեֆ խոհարար Սուսաննա Մանջիկյանն իրեն համարում է կյանքը սիրող մարդ։ Նա կարծում է, որ ամեն ինչում կա գեղեցիկը, պարզապես պետք է կարողանալ այն գտնել։Գեղեցիկը լուսավորում է մարդու հոգին և կյանքին տալիս ավելի ջերմ ու պայծառ երանգներ։
Առաջին մասնագիտությամբ Սուսաննան գեղանկարիչն է։ Նա համոզված է, որ խոհարարությունը նույնպես արվեստ է։ Կարծում է՝ խոհարարը նախ և առաջ պետք է հաճույք ստանա իր աշխատանքից, սեր և հոգի դնի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։ Այդ սերն անպայման փոխանցվում է ուտեստին և հասնում է այն համտեսողին։
Խոհանոցում կարևոր է պահպանել առողջ ու ջերմ մթնոլորտ, աջակցել գործընկերներին, քանի որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Իսկ գեղեցիկ ու համեղ ուտեստներով կարող ենք երջանկացնել մեր հյուրերին, որպեսզի նրանք մեզ մոտից հեռանան ժպիտով և ցանկանան կրկին վերադառնալ։


Ամրագրել սեղան
Ընտրեք ժամը և ամսաթիվը, որպեսզի ամենակարևոր պահին վստահ լինեք Ձեր սիրելի ռեստորանում տեղ ունենալու հարցում
The website uses cookies to provide you with a better experience. By continuing to browse the site, you agree to the storage and processing of these cookies. If you have any concerns about the processing of your personal information, you can disable cookies in your browser's settings.User Agreement