₽₽₽
Հյուսիսային պողոտա 5
Ռեստորանի դիմաց կա անվճար ավտոկայանատեղի.
Շեֆ-խոհարար
Ռոբերտ Հունանյան
Սիռովարնյայի շեֆ-խոհարարը հայկական խոհանոցի գաստրո-գուրու Ռոբերտ Հունանյանն է. Ռոբերտի համար խոհանոցն այն վայրն է, որտեղ նա աշխատում, հանգստանում և գրեթե ապրում է` ստեղծագործական ընթացքից ստանալով լավագույն ապրումներն ու էմոցիաները. Նույնիսկ հանգստյան օրերին Ռոբերտը նախընտրում է ժամանակը խոհանոցում անցկացնել` խոհարարական համեղ էքսպերիմենտներ անելով ընտանիքի և ընկերների համար. Մեր շեֆը վստահ է, որ աշխատանքում ամենակարևորը հյուրերի գոհ ժպիտներն են և նորից վերադառնալու ցանկությունը.
Արկադի Նովիկովի հանրահայտ Սիռովարնյա ռեստորանը կարճ ժամանակ է, ինչ գործում է Երևանում, բայց միանգամից հասցրեց սիրվել հայերի կողմից. Լավագույն խոհարարների .ստեղծած նուրբ ու չմոռացվող համերը, կրակով պատրաստվող իտալական անկրկնելի պիցցան ու քաղցրասերների թուլությունը դարձած դեսերտները առաջին իսկ հանդիպումից գերեցին տեղացիների սրտերը՝ Սիռովարնյան դարձնելով ժամանցի և համեղ ուտելու սիրահարների համար անփոխարինելի ընտրություն. Ռեստորանը գտնվում է Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտա թաղամասում, որը ինչպես հայաստանցիների, այնպես էլ հազարավոր զբոսաշրջիկների մշտական ուշադրության կենտորնում է. Ռեստորանը երկհարկանի է, ունի չծխողների սրահ (14 սեղան), ծխողների սրահ (15 սեղան) և կանաչապատ վերանդա (16 սեղան). Ընդհանուր ռեստորանը կարող է հյուրընկալել մինչև 160 հյուր.
Ամրագրել սեղան
Ընտրեք ժամը և ամսաթիվը, որպեսզի ամենակարևոր պահին վստահ լինեք Ձեր սիրելի ռեստորանում տեղ ունենալու հարցում